Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Դիսբակտերոիզ կա՞, թե՞ ոչ.

Դիսբակտերոիզ կա՞, թե՞ ոչ.

Դիսբակտերոիզ կա՞, թե՞ ոչ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս խնդրին անդրադարձավ Արմենիա ՓԲԿ բժիշկ, գաստրոէնտևոլոգ Մանիկ Գեմիլյանը:

Նա հայտնեց, որ ստուգելու համար դիսբակտերիոզն է գանգատների պատճառը, թե այլ ստամոքսատրակքտի խնդիրները, անհրաժեշտ է անալիզներ կատարել, իսկ բակտերիաների աճը ֆիքսելու համար, աշխարհում ընդունված է բարդ մեթոդներով ստուգում, որը Հայաստանում չի կատարվում:

Շատ պացիենտներ են դիմում` դիսբակետերոիզ կասկածանքով, սակայն հաճախ այդ նպատակով անալիզները չեն տալիս հստակ պատասխան: Դիսբակտերիոզը մի ժամանակ անվիճելի ճշմարտություն էր, սակայն այժմ դրա վերաբերյալ կասկածանքներ կան մասնագետների շրջանում:

Մանիկ Գեմիլյանը ներկայացրեց, որ դիսբակտերիոզը աղիներում բակտերիաների գերաճն է, սակայն նրա հավաստմամբ, մարդու մոտ տարբեր օրերին, անգամ օրվա ընթացքում կախված ընդունած սննդից, բակտերիաների կազմը կարող է նշանակալի փոփոխություններ կրել:

Բժիշկը խորհուրդ տվեց, որպեսզի համապատասխան գանգատների դեպքում դիմել մասնագետի և տրվի համապատասխան դեղորայք, քանի որ սխալ բուժումը և դեղատներում ոչ ճիշտ դեղորայք ձեռք բերելը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:

«Դիսբակտերիոզ չկա, այդ գանգատները հաճախ տարբեր խնդիրների հետևանք են»,- ամփոփեց գաստրոէնտևոլոգը:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ